1974-ից հետո Ֆեդերերը դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչի ամենատարեց մասնակիցը

17:17   26 հունվարի, 2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը, դուրս գալով թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, գրանցել է տպավորիչ ցուցանիշ:

35-ամյա շվեյցարացին 1974-ից հետո ամենատարեց թենիսիստն է, որը կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում, փոխանցում է Tennis.com-ը:

Ավստրալացի թենիսիստ Քեն Ռոզուոլը US Open-1974-ի եզրափակիչին մասնակցել էր 39 տարեկանում:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող Ֆեդերերը 5 սեթում ուժեղ էր գտնվել շվեյցարացի Ստեն Վավրինկայից: Նա 28-րդ անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչի ուղեգիր:

Australian Open-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 27-ին կվիճարկեն Ռաֆայել Նադալը (Իսպանիա) եւ Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։