17:15  ,  24 հունվարի, 2017

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպանը վերադարձավ Պրեմյեր լիգա

«Սանդերլենդը» պաշտոնապես հայտարարել է Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ջոլեոն Լեսկոտի տեղափոխության մասին:

34-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Լեսկոտն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Սանդերլենդին», որի կազմում կխաղա 15 համարի մարզաշապիկով:

Այս մրցաշրջանը Ջոլեոն Լեսկոտը սկսել էր հունական ԱԵԿ-ում, որի հետ պայմանագիր կնքելուց 3 ամիս անց հեռացել էր թիմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում