20:11  ,  22 հունվարի, 2017

«Արսենալը» հաղթանակ կորզեց ավելացված 7-րդ րոպեին

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում մրցեց «Բարնլիի» հետ եւ առավելության հասավ ավելացված 7-րդ րոպեին չիլիացի Ալեքսիս Սանչեսի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ: 59-րդ րոպեին գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին բացեց հաշիվը: 65-րդ րոպեին հեռացվեց «Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական: Ավելացված երրորդ րոպեին «Արսենալի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Անդրե Գրեյը, սակայն չորս րոպե անց Սանչեսը խփեց հաղթական գոլը՝ 2:1:

«Արսենալը» 47 միավորով երկրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Արսենալ» - «Բարնլի»՝ 2:1

Շկոդրան Մուստաֆի, 59, Ալեքսիս Սանչես, 90+7, 11մ – Անդրե Գրեյ, 90+3, 11մ

Հեռացում՝ Գրանիտ Ջակա, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով