18:22  ,  21 հունվարի, 2017

Լյորենտեի դուբլն ու «Լիվերպուլի» տնային պարտությունը

Անգլիական Պրեմյեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 2:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց ուելսյան «Սուոնսիից»:

Առաջին խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմն ուներ առավելություն, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Սուոնսին» խփեց 2 գոլ: 4 րոպեում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն: «Լիվերպուլը» շատ արագ կրճատեց հաշիվը, իսկ 69-րդ րոպեին նաեւ հավասարեցրեց այն: Տանտերերի 2 գոլերն էլ խփեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն: Դաշտի տերերն ունեին մեծ առավելություն եւ մեծ ճնշում էին գործադրում մրցակցի դարպասին, սակայն շուտով դարձյալ գոլ բաց թողեցին: «Սուոնսիի» հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը:

«Լիվերպուլն» ունի 45 միավոր եւ մեկ խաղ պակաս անցկացրած «Տոտենհեմի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: «Սուոնսին» 18 միավորով բարձրացավ 17-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լիվերպուլ» - «Սուոնսի»՝ 2:3

Ռոբերտո Ֆիրմինո, 55, 69 – Ֆերնանդո Լյորենտե, 48, 52, Գիլֆի Սիգուրդսոն, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում