21:53  ,  19 հունվարի, 2017

Թիերի Անրի. Միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն

Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» նախկին աստղ Թիերի Անրին գովել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Անրին այժմ ֆուտբոլային փորձագետ է բրիտանական հեռուստատեսությունում:

«Ես միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն: Այժմ նա հրաշալի է խաղում «Մանչեսթեր Յունայթեդում»: Հույս ունեմ, որ նա հետագայում էլ կլինի լավ խաղացող թիմի համար»,- Թիերի Անրիի խոսքը մեջբերում է thesportreview-ն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախորդ 10 հանդիպումներում խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում