13:11  ,  18 հունվարի, 2017

Մեսին՝ Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչ հարաբերություններ ունի Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ես ու Ռոնալդուն հարգում ենք իրար: Նա մեծագույն խաղացող է, որը հասել է մեծ նվաճումների: Ինչ վերաբերում է իմ մոտիվացիային, ապա ցանկանում եմ տիտղոսներ նվաճել իմ ակումբի եւ հավաքականի համար: Այդ պատճառով երբեք չեմ նայում իմ անցյալին ու նախկին հաջողություններին: Հնարավոր է, որ դա կանեմ կարիերաս ավարտելուց հետո, իսկ հիմա նայում եմ միայն առաջ՝ դեպի նոր հաղթանակները»,- Մեսիի խոսքը մեջբերում է Coach-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ «Ոսկե գնդակի» մրցույթում Ռոնալդուն այս անգամ գերազանցել էր Մեսիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում