16:02  ,  6 հունվարի, 2017

ԱՄՆ-ի հավաքականն՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն

Տափօղակով հոկեյի ԱՄՆ-ի հավաքականի հաղթանակով ավարտվեց Կանադայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունը: Եզրափակիչում ամերիկացիները պարտության մատնեցին Կանադայի թիմին: Հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով: Բուլիտներով ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Միայն Տրոյ Թերին կարողացավ արդյունավետ իրացնել բուլիտը:

Բրոնզե մեդալները նվաճել է Ռուսաստանի հավաքականը, որը օվերթայմում 2:1 հաշվով պարտության է մատնել Շվեդիայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում