Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը լոնդոնյան «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում:
Լոնդոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ հարված չի կատարել: Մխիթարյանը կատարել է 38 փոխանցում՝ 86.8 տոկոս ճշգրտությամբ: 27-ամյա կիսապաշտպանը հաղթել է մեկ օդային մենապայքարում, 3 անգամ խլել գնդակը եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է 2 անգամ: Արդյունքում՝ նա ստացել է 7.10 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերայի խաղը (7.78):
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղացել էր 65 րոպե:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 29 հոկտեմբերի
12:17 , 29 հոկտեմբերի 
12:08 , 29 հոկտեմբերի
11:04 , 29 հոկտեմբերի
10:27 , 29 հոկտեմբերի
10:06 , 29 հոկտեմբերի
09:10 , 29 հոկտեմբերի 
08:35 , 29 հոկտեմբերի 
07:40 , 29 հոկտեմբերի
02:16 , 29 հոկտեմբերի