Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

19:02   4 հունվարի, 2017

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը լոնդոնյան «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում:

Լոնդոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ հարված չի կատարել: Մխիթարյանը կատարել է 38 փոխանցում՝ 86.8 տոկոս ճշգրտությամբ: 27-ամյա կիսապաշտպանը հաղթել է մեկ օդային մենապայքարում, 3 անգամ խլել գնդակը եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները  խախտել է 2 անգամ: Արդյունքում՝ նա ստացել է 7.10 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերայի խաղը (7.78):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղացել էր 65 րոպե: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.