17:50  ,  30 դեկտեմբերի, 2016

Միշա Ալոյանը բողոքարկել է CAS-ի որոշումը

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը բողոքարկել է 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից զրկելու մասին Լոզանի Միջազգային վճռաբեկ դատարանի (CAS) որոշումը։

«Բողոքարկումն ուղարկվել է։ Դրա քննարկման ժամկետը դեռ հայտնի չէ, հաջողության հասնելու շանսը՝ 50/50»,- Ալոյանի շահերը ներկայացնող իրավաբան Արտյոմ Պացեւի խոսքը մեջբերում է tass-ը։

Հիշեցնենք, որ Միշա Ալոյանի դոպինգ թեստը դրական արդյունքն էր տվել, հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց՝ տուամինոգեպտան, որը լինում է մրսածության դեմ քթի կաթիլներում: Տվյալները հրապարակել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության տվյալների բազան կոտրած ռուսական Fancy Bears հաքերական խումբը:

Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովը հաստատել էր, որ մարզումային փուլում մարզիկն օգտագործել է կաթիլներ, որի մեջ կա տուամինոգեպտան: Սակայն բուժման նպատակով որեւէ դեղամիջոց օգտագործելուց առաջ օլիմպիականը պարտավոր է ստանալ թույլտվություն հակադոպինգային մարմիններից, ինչը Ալոյանի դեպքում չի արվել: Ալոյանը Fancy Bears-ի միակ զոհն է, քանի որ մյուս 126 մարզիկների դեպքում բժշկական թույլտվությունն առկա է:

Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 8-ին որոշում ընդունեց Ալոյանին Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից զրկելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում