12:21  ,  10 փետրվարի, 2012

NBA-ն հրապարակել է բոլոր աստղերի հանդիպման թիմերի կազմերը

Բասկետբոլի ազգային ասոցացիան (NBA) հրապարակել է այն բասկետբոլիստներ անունները, ովքեր կմասնակցեն բոլոր աստղերի հանդիպմանը։

Թիմերի կազմերը հետեւյալ տեսքն ունեն՝

«Արեւելք». Կարմելո Էնտոնի («Նյու-Յորք»), Փոլ Պիրս («Բոսթոն»), Դուեյն Ուեյդ, Լեբրոն Ջեյմս, Կրիս Բոշ (բոլորը՝ «Մայամի»), Դուայթ Հովարդ («Օրլանդո»), Դերեկ Ռոուս, Լուոլ Դենգ (երկուսն էլ՝ «Չիկագո»), Ռոյ Հիբերտ («Ինդիանա»), Անդրե Ինգոդալա («Ֆիլադելֆիա»), Ջո Ջոնսոն («Ատլանտա»),Դերոն Ուիլյամս («Նյու-Ջերսի»)։

«Արեւմուտք». Կոբի Բրայանտ, Էնդրյու Բայնում («երկուսն էլ՝ «Լեյքերս»), Կրիս Փոլ, Բլեյկ Գրիֆին (երկուսն էլ՝ «Կլիպպերս»), Դիրկ Նովիցկի («Դալաս»),  Լամարկուս Օլդրիջ («Պորտլենդ»), Մարկ Գասոլ («Մեմֆիս»), Կեւին Լավ («Մինեսոտա»), Ստիվ Նեշ («Ֆինիկս»), Տոնի Պարկեր («Սան-Անտոնիո»), Ռասել Ուեստբրյուկ, Կեւին Դյուրան (երկուսն էլ՝ «Օկլահամա»)։

 Մեկնարկային կազմեր.

«Արեւելք». Էնտոնի, Ռոուս, Ուեյդ, Ջեյմս, Հովարդ։

«Արեւմուտք». Բրայանտ, Փոլ, Դյուրան, Գրֆին, Բայնում։ 

Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Օրլանդոյում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով