19:44  ,  16 դեկտեմբերի, 2016

Մահացել է օլիմպիական չեմպիոն Ֆաինա Մելնիկը

71 տարեկանում մահացել է 1972թ. Մյունխենի Օլիմպիական խաղերի սկավառականետման չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն,  Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ֆաինա Մելնիկը,  հաղորդում է Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մելնիկը կարիերայի ընթացքում կանանց սկավառականետման համաշխարհային ռեկորդը բարելավել է 6 մետրով՝ 64 մետրից հասցնելով 70 մետրի, ինչը բացառիկ նվաճում է, սահմանել է աշխարհի 11 ռեկորդ: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան 20-րդ դարի 80-ականներին Ֆաինա Մելնիկին անվանել է «Բոլոր ժամանակների թիվ 1 սկավառականետորդուհի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում