17:07  ,  16 դեկտեմբերի, 2016

Մրցաշրջան-2016. Հայաստանի 10 լավագույն սամբիստները

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփել է մրցաշրջանի արդյունքները եւ ավանդույթի համաձայն հրապարակել է տարվա լավագույն սամբիստների տասնյակը:

1. Վաչիկ Վարդանյան - Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր /Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սամվել Ավդալյան/

2. Տիգրան Կիրակոսյան - Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր /Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Աղասի Գալստյան/

3. Գրիգոր Մխիթարյան - Եվրոպայի չեմպիոն /Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, մարզիչ՝ Հայկ Ավետիսյան/

4. Մաքսիմ Մանուկյան - Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր /Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, մարզիչ՝ Հայկ Ավետիսյան/

5. Դավիթ Գրիգորյան - Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան/

6. Ասյա Լալազարյան - Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սերոբ Ավետիսյան/

7. Էդիկ Պետրոսյան - Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր / «Սեւան» գյուղական մարզական հ/կ Ջրաշենի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Մանվել Խոյեցյան/

8. Մխիթար Մխիթարյան - Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /«Սեւան» գյուղական մարզական հ/կ Ջրաշենի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Մանվել Խոյեցյան/

9. Վահան Նիկոլայան - Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Վովիկ Խոջայան/

10. Արսեն Ղազարյան - Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /Վանաձորի Գ.Ղազարյանի ակումբ, մարզիչ՝ Գագիկ Ղազարյան/

Հայաստանը ներկայացնող սամբիստները 2016թ. աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճել են 28 մեդալ, որից՝ 1 ոսկե, 11՝ արծաթե, 16՝ բրոնզե: Հայաստանի սամբոյի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ, պատանեկան հավաքականը՝ 4-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում