20:48  ,  10 հուլիսի, 2012

Բակալը համալրեց Մոսկվայի «Դինամոյի» շարքերը

Հուլիսի 10-ին Մոսկվայի «Դինամոն» պայմանագիր է ստորագրել հոլանդացի 27-ամյա կիսապաշտպան Օտման Բակալի հետ: Պայմանագիրը նախատեսված է երեք տարով:

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս Ռոտերդամի «Ֆեյենորդի» կազմում:

Մոսկովյան թիմի ներկայացուցիչների հետ առաջին շփումներից համոզվեցի, որ «Դինամոն» լուրջ թիմ է: Այն, ինչ ես տեսա, լիովին արդարացրեց իմ սպասելիքները:

Այստեղ մեծ նպատակներ են հետապնդում, ինձ հիանալի առաջարկ են արել եւ ես ուրախ եմ, որ դարձա «Դինամոյի» մի մասնիկը»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Դինամոյի» պաշտոնական կայքը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում