12:45  ,  8 դեկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Զիդանը չի ցանկանում հանդիպել «Յուվենտուսին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, թե որ թիմին չէր ցանկանար հանդիպել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում:

«Չէի ցանկանայի հանդիպել «Յուվենտուսի» հետ: Սակայն մենք չեն կարող ոչինչ անել եւ պետք է սպասել վիճակահանությանը: Չեմ ցանկանում խաղալ «Յուվենտուսի» հետ, քանի որ այդ ակումբն իմ սրտում է: Բացի այդ, թուրինցիները շատ ուժեղ են հիմա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին Զիդանը 1996–2001-ը խաղացել է «Յուվենտուսում»: «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում զիջել էր Դորտմունդի «Բորուսիային» եւ փլեյ-օֆֆ դուրս եկել երկրորդ տեղով: «Յուվենտուսն» էլ հաղթել էր H խմբում: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 12-ին: Խմբերի հաղթողները ու երկրորդ տեղերը գրաված թիմերը կլինեն տարբեր զամբյուղներում: 1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն խմում հանդես եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում