«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դեկտեմբերի 7-ի առավոտյան մեկնել են Ուկրաինա, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղ կանցկացնեն «Զարյայի» հետ:
Անգլիական ակումբի կազմում հանդիպմանը հայտավորվել են 19 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է ակումբի կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Ֆոնսու-Մենսա, Ֆիլ Ջոնս, Էրիկ Բայլի, Մարկուս Ռոխո, Դեյլի Բլինդ, Էշլի Յանգ, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Անտոնի Մարտիալ, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Զլատան Իբրահիմովիչ:
«Զարյա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 8-ին Օդեսայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին: Հաղթանակի դեպքում Ժոզե Մոուրինյոյի թիմը կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր:
Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
A խումբ
«Զարյա» (Ուկրաինա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 22:00-ին (Երեւանի ժամանակով)
«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 22:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում