«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մեկնել են Օդեսա

14:35   7 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դեկտեմբերի 7-ի առավոտյան մեկնել են Ուկրաինա, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղ կանցկացնեն «Զարյայի» հետ:

Անգլիական ակումբի կազմում հանդիպմանը հայտավորվել են 19 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է ակումբի կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Ֆոնսու-Մենսա, Ֆիլ Ջոնս, Էրիկ Բայլի, Մարկուս Ռոխո, Դեյլի Բլինդ, Էշլի Յանգ, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Անտոնի Մարտիալ, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Զլատան Իբրահիմովիչ:

«Զարյա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 8-ին Օդեսայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին: Հաղթանակի դեպքում Ժոզե Մոուրինյոյի թիմը կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

A խումբ

«Զարյա» (Ուկրաինա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 22:00-ին (Երեւանի ժամանակով)

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 22:00

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։