18:33  ,  4 դեկտեմբերի, 2016

Գեւորգ Նաջարյանը՝ «Աստանայի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Ղազախստանի «Աստանայի» 18-ամյա կիսապաշտպան Գեւորգ Նաջարյանը ճանաչվել է ակումբի լավագույն երիտասարդ խաղացողն այս մրցաշրջանում: Քվեարկությունն անցկացվել է VK-ի պաշտոնական ակումբային էջում:

Հայ ֆուտբոլիստւ ստացել է ձայների 38.3 տոկոսը: Երկրորդ տեղում է Մադի Ժակիպբաեւը՝ 24.3, երրորդ տեղում է Վլադիսլավ Պրոկոպենկոն՝ 11.9:

Այս մրցաշրջանում Նաջարյանը «Աստանայի» հիմնական կազմում անցկացրել է 6 հանդիպում, նորամուտն է նշել Եվրոպայի լիգայում: Երկու անգամ դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Նաջարյանը 4 հանդիպում է անցկացրել Ղազախստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում