16:40  ,  4 դեկտեմբերի, 2016

«Լիոնի» դարպասապահը տուժել է ֆանատների նետած ճայտրուկից

Ֆրանսիայի առաջնության «Մեց» - «Լիոն» խաղում դաշտի տերերի ֆանատների նետած ճայտրուկից տուժել է «Լիոնի» դարպասապահ Անտոնի Լոպեշը, որը տեղափոխվել է հիվանդանոց: Հանդիպումը դադարեցվել է 1:0 հաշվի ժամանակ՝ «Մեցի» օգտին: Հանդիպման արդյունքի վերաբերյալ որոշում կընդունվի առաջիկայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում