17:58  ,  3 դեկտեմբերի, 2016

«Բանանցի» առաջատարները հեռանում են

«Բանանցի» բրազիլացի ենթահարձակվող Լաերսիոն ու պերուացի կիսապաշտպան Կլաուդիո Տորեխոնը հեռանում են երեւանյան ակումբից: Այս մասին Գյումրիի «Շիրակի» դեմ Հայաստանի Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խաղից հետո հայտնել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

«Մենք շատ էինք ցանկանում, որ մնան թիմում, նրանք թիմի առաջատարներն են: Բայց երկու ֆուտբոլիստներն էլ ունեն ընտանեկան խնդիրներ, այդ պատճառով հեռանում են: Մյուս լեգեոնականները կմնան: Որոշել ենք, որ պետք է խաղան «Բանանցի» երիտասարդ սաները: Ինձ թվում է լեգեոներ չի լինի, եւ եթե ինչ-որ դիրք էլ ուժեղացնենք, դա կլինի հայ ֆուտբոլիստ: Այսօր ծրագրերն այդպիսին են»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ տարեվերջյան տուրում «Բանանցը» նվազագույն հաշվով պարտվել էր առաջատար «Շիրակին» եւ 16 միավորով տարին ավարտեց նախավերջին՝ 5-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում