15:51  ,  3 դեկտեմբերի, 2016

«Շիրակը» տարին ավարտեց առաջին տեղում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 17-րդ տուրում առաջատար Գյումրիի «Շիրակը» Երեւանում նվազագույն հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ։ Գյումրեցիների հաղթական գոլը վերջնամասում խփեց 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

34 միավոր վաստակած «Շիրակը» տարին ավարտեց առաջին տեղում եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Բանանց» - «Շիրակ»՝ 0:1

Վահան Բիչախչյան, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով