22:55  ,  30 նոյեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, որը կմասնակցի «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպմանը, որը կմեկնարկ Երեւանի ժամանակով կեսգիշերին:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Ռոխո, Ջոնս, Շոու, Քարիկ, Էրերա, Մխիթարյան, Ռունի, Մարտիալ, Իբրահիմովիչ:

Թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկված է ոչ պատշաճ վարքի համար եւ բաց կթողնի հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով