12:38  ,  10 հուլիսի, 2012

«Անժին» 25 միլիոն կառաջարկի Սնեյդերի համար

Հոլանդիայի ազգային հավաքականի եւ իտալական «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտնվել է Մախաչկալայի «Անժիի» հետաքրքրությունների շրջանակում:

Чемпионат.com-ը գրում է, որ 28-ամյա հոլանդացուն ձեռք բերելու համար Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճած ռուսական ակումբը պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ: Սնեյդերի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Անժիի» հոլանդացի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը:

Իտալիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանն «Ինտերի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով չորս գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում