17:12  ,  23 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա․ «Լեգիան» գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը

Լեհական «Լեգիան» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ նոյեմբերի 22-ին կայացած խաղից (4:8) հետո Չեմպիոնների լիգայում սահմանել է խմբային փուլում խփած եւ բաց թողած գոլերի ռեկորդ։ «Լեգիայի» մասնակցությամբ 5 խաղերում գրանցվել է 32 գոլ։ Լեհական ակումբը դեռ կարող է թարմացնել այդ ռեկորդը, քանի որ խմբային փուլի վերջին տուրում մրցելու է Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խփած եւ բաց թողած գոլերի ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդին», որի մասնակցությամբ խաղերում 1998/99 մրցաշրջանում գրանցվել էր 32 գոլ։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» ու «Լեգիան» անցկացրել էին Չեմպիոնների լիգայի պատմության ամենաագոլառատ հանդիպումը՝ միասին խփելով 12 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում