Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն մեկնաբանել է լուրերը, թե Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» վերադառնալ գերմանական ակումբ:
«Դա բացառված է»,- ասել է «Բորուսիայի» ղեկավարը, փոխանցում է tribalfootball.com-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բորուսիան» թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի նախաձեռնությամբ ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել Մխիթարյանին, որը խաղային պրակտիկա չի ստանում «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 4 խաղի՝ հանդես գալով միայն մեկ անգամ: «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանը 2013-2016-ն անցկացրել է 114 հանդիպում եւ խփել 33 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում