«Բորուսիայի» ղեկավարը հերքել է Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու մասին լուրերը

14:33   16 նոյեմբերի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն մեկնաբանել է լուրերը, թե Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» վերադառնալ գերմանական ակումբ:

«Դա բացառված է»,- ասել է «Բորուսիայի» ղեկավարը, փոխանցում է tribalfootball.com-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բորուսիան» թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի նախաձեռնությամբ ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել Մխիթարյանին, որը խաղային պրակտիկա չի ստանում «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 4 խաղի՝  հանդես գալով միայն մեկ անգամ: «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանը 2013-2016-ն անցկացրել է 114 հանդիպում եւ խփել 33 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։