Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը Տիտեի գլխավորությամբ դեռ միավոր չի կորցրել աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում:
Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում բրազիլացիները 6-րդ անընդմեջ հաղթանակը տարան ընտրական փուլում եւ կրկնեցին սեփական ռեկորդը, փոխանցում է Opta Sports-ը:
Հարավային Ամերիկայում ոչ մի թիմի չի հաջողվել 6 անընդմեջ հաղթանակ տանել աշխարհի առաջնության ընտրական փուլում:
47 տարի առաջ այդ ռեկորդը սահմանել էր դարձյալ Բրազիլիայի հավաքականը, որը Մարիո Զագալոյի գլխավորությամբ տարել էր 6 անընդմեջ հաղթանակ, իսկ հետո դարձել է ԱԱ-1970-ի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում