17:07  ,  9 հուլիսի, 2012

Պացինին ցանկանում է լքել «Ինտերը»

Իտալական «Ինտերի» հարձակվող Ջամպաոլո Պացինին հայտարարել է, որ լքում է ակումբը, քանի որ տեղ չունի թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչիոնիի խաղային սխեմաներում, հաղորդում է La Gazetta Dello Sport-ը:

«Թիմում իմ վրա այլեւս հույս չեն դնում: Ես իհարկե կփորձեմ իրավիճակը փոխել, բայց ես նաեւ ցանկանում եմ ինքս իմ առջեւ ազնիվ լինել:

Սակայն մեկ այլ իտալական պարբերական` Football Italia-ն մեջբերում է ակումբի նախագահ Մասիմո Մորատի խոսքը, որտեղ նա հերքել է Պացինիի խոսքերը եւ հայտարարել, որ Ջամպաոլոն մնում է ակումբի վեց հարձակվողներից մեկը եւ նրա խոսքերը սովորական զգացմունքայնության պոռթկում են:

Հիշեցնենք, որ Պացինին  «Սամպդորիայից» «Ինտեր» է տեղափոխվել 2011թ. հունվարին: Նախորդ մրցաշրջանում նա «ներաձուրիների» կազմում անցկացրել է 33 հանդիպում եւ խփել 5 գնդակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում