15:51  ,  9 հուլիսի, 2012

Խորվաթիայի հավաքականի եւ «Սարագոսայի» կիսապաշտպանը՝ «Մորդովիայում»

Ռուսական Պրեմյեր լիգայի նորեկ «Մորդովիայի» կազմը համալրել է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Տոմիսլավ Դույմովիչը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Դինամոյին»։ «Մորդովիայում» նա հանդես կգա վարձավճարով։

Անցած մրցաշրջանում խորվաթ կիսապաշտպանն անցկացրեց իսպանական «Սարագոսայում»՝ 12 հանդիպումներում խփելով մեկ գոլ։

Նախքան այդ Դույմովիչը խաղացել է Ռուսաստանում՝ Պերմի «Ամկարում», Մոսկվայի «Լոկոմոտիվում» եւ Մոսկվայի «Դինամոյում», հաղորդում է «Մորդովիայի» կայքը։

Խորվաթիայի հավաքականի կազմում Դույմովիչն անցկացրել է 15 հանդիպում։ Եվրո-2012-ում նա մասնակցեց Խորվաթիա - Իռլանդիա (3։1) հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում