15:42  ,  9 հուլիսի, 2012

ՈւԵՖԱ-ն կփոխհատուցի ֆուտբոլիստի բուժման բոլոր ծախսերը

Չեխիայի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի 22-ամյա հարձակվող Տոմաշ Նեցիդը, որը Չեխիայի հավաքականի մարզումներից մեկի ժամանակ ձախ ծնկի ծանր վնասվածք էր ստացել, վիրահատվել է Բարսելոնայի կլինիկաներից մեկում:

Սպասվում է, որ Նեցիդը խաղադաշտ կվերադառնա մոտ 9 ամիս հետո:

Եվրոպական ակումբների ասոցիացիան հասել էր նրան, որ ՈւԵՖԱ-ն ապահովագրի ֆուտբոլիստներին, երբ վերջիններս հանդես են գալիս ազգային հավաքականների կազմում: Այնպես որ այժմ ՈւԵՖԱ-ն փոխհատուցելու է Նեցիդի ապաքինման բոլոր ծախսերը, հաղորդում է Lenta.ru-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում