01:30  ,  6 նոյեմբերի, 2016

Rostelecom Cup. Անաստասիա Գալուստյանի արդյունքն ու Յուլիա Լիպնիցկայայի անհաջողությունը

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը 9-րդ տեղը գրավեց «Ռոստելեկոմի Գավաթում», որը գեղասահքի 2016/17 մրցաշրջանի Մեծ մրցանակի 6 փուլերից երրորդն է:

Մոսկվայում անցկացված մրցման ազատ ծրագրում 17-ամյա Գալուստյանը 12 մասնակիցների մեջ հավաքեց 159.26 միավոր: Կարճ ծրագրից հետո եւս նա 9-րդն էր:

Հաղթողի տիտղոսը նվաճեց ռուս Աննա Պոգորիլայան, որի արդյունքն էր 215.21 միավոր: Օլիմպիական չեմպիոն Յուլիա Լիպնիցկայան վնասվածքի պատճառով չկարողացավ ամբողջությամբ կատարել ելույթը եւ գրավեց վերջին տեղը:

Rostelecom Cup, ազատ ծրագիր

1. Աննա Պոգորիլայա (Ռուսաստան) – 215.21 միավոր

2. Ելենա Ռադիոնովա (Ռուսաստան) – 195.60

3. Կորտին Հիկս (ԱՄՆ) – 182.98

9. Անաստասիա Գալուստյան (Հայաստան) – 159.26

Յուլիա Լիպնիցկայայի անհաջող ելույթը

Աննա Պոգորիլայայի հաղթական ելույթը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում