Ռոստովի ԲՄԱ թիմի դարպասապահ Ռոստիսլավ Սոլդատենկոն գոլի հեղինակ է դարձել «Չայկայի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի խաղում: 79-րդ րոպեին 19-ամյա դարպասապահը սեփական տուգանային հրապարակից գրավել է մրցակցի դարպասը՝ դառնալով միակ ու հաղթական գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում