Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Սպարտակը» մոսկվոյան դերբիում 3:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Կաբո Վերդեի հավաքականի հարձակվող Զե Լուիշը:
«Սպարտակը» 28 միավորով առաջատարն է եւ 3 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Զենիթին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: ԲԿՄԱ-ն 21 միավորով երրորդն է:
Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Սպարտակ» - ԲԿՄԱ՝ 3:1
Դենիս Գլուշակով, 19, Զե Լուիշ, 76, 89 – Կարլոս Ստրանդբերգ, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում