19:49  ,  19 հոկտեմբերի, 2016

Հայաստան Գավաթ. «Փյունիկը» դուրս թողեց «Ալաշկերտին»

Երեւանի «Փյունիկը» դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Փյունիկը» տանը նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտից», որին հաղթել էր նաեւ հյուրընկալվելիս (2:1): Միակ գոլը վերջնամասում խփեց Կամո Հովհաննիսյանը:

Կիսաեզրափակիչում «Փյունիկը» կհանդիպի Հայաստանի գործող գավաթակիր «Բանանցին»: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Գյումրիի «Շիրակն» ու «Գանձասար-Կապանը»: Քառորդ եզրափակիչում «Գանձասար-Կապանի» մրցակից «Էրեբունին» հրաժարվել էր պայքարից, իսկ «Շիրակի» մրցակից «Կոտայքը» կազմալուծվել է:

Հայաստան Գավաթ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր

Հոկտեմբերի 19

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 1:0 (առաջին խաղ՝ 2:1)

Կամո Հովհաննիսյան, 88

Հոկտեմբերի 18

«Բանանց» - «Արարատ»՝ 0:1 (առաջին խաղ՝ 2:1)

Գեղամ Թումբարյան, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով