11:07  ,  7 հուլիսի, 2012

The Sun. «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Վիլյային եւ գնել Վան Պերսիին

Մինչ Լոնդոնի «Արսենալը» ոչ մի կերպ չի կարողանում թիմում պահել Հոլանդիայի հավաքականի 28-ամյա ռմբարկու Ռոբին վան Պերսիին` «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» եւ ՊՍԺ-ը շարունակում են հեռակա պայքար մղել ֆուտբոլիստի համար:

«Սիթին» պատրաստ է բանակցությունները սկսել 15 միլիոն ֆունտ ստերլինգից` ակնարկելով, որ գումարը չի կարող գերազանցել 20 միլիոն ֆունտը:

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Դավիդ Վիլյային եւ նրա դիրքի համար գնել Վան Պերսիին: Կատալոնացիներին կարող է օգնել Սեսկ Ֆաբրեգասի մտերմությունը Վան Պերսիի հետ:

Ֆրանսիական ՊՍԺ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները` կատարելու հոլանդացու առավելագույն պահանջները: Միայն թե Վան Պերսին դժվար թե ցանկանա հանդես գալ ֆրանսիական առաջնությունում:

Առայժմ հստակ չէ, թե ինչ ընտրություն կկատարի Վան Պերսին, սակայն անցած մրցաշրջանում 37 գնդակ խփած ֆուտբոլիստը յոթ տարվա սպասումներից հետո վերջապես ցանկանում է լինել մի ակումբում, որը տիտղոսի իրական հավակնություններ կունենա, գրում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով