13:07  ,  14 հոկտեմբերի, 2016

24 տարի առաջ ֆուտբոլի Հայաստանի հավաքականն անցկացրել է առաջին հանդիպումը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-ին նշում է հիմնադրման 24-ամյակը: 1992 թվականի այս օրը Հայաստանի հավաքականն անցկացրել է առաջին հանդիպումը՝ ընկերական խաղում մրցելով Մոլդովայի թիմի հետ: «Հրազդան» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Էդուարդ Մարկարովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը խաղացել է հետեւյալ կազմով. Հարություն Աբրահամյան, Սարգիս Հովսեփյան, Վարդան Խաչատրյան (ավագ), Սամվել Կոստանդյան (Հովհաննես Թահմազյան, 81), Երվանդ Կրբաշյան, Արտաշես Ադամյան (Արա Նիգոյան, 62), Արամայիս Տոնոյան (Արթուր Պետրոսյան, 67), Մհեր Հովհաննիսյան, Արսեն Ավետիսյան (Արթուր Աբազյան, 69), Մկրտիչ Հովհաննիսյան, Արմեն Շահգելդյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում