13:07 14 հոկտեմբերի, 2016Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-ին նշում է հիմնադրման 24-ամյակը: 1992 թվականի այս օրը Հայաստանի հավաքականն անցկացրել է առաջին հանդիպումը՝ ընկերական խաղում մրցելով Մոլդովայի թիմի հետ: «Հրազդան» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Էդուարդ Մարկարովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը խաղացել է հետեւյալ կազմով. Հարություն Աբրահամյան, Սարգիս Հովսեփյան, Վարդան Խաչատրյան (ավագ), Սամվել Կոստանդյան (Հովհաննես Թահմազյան, 81), Երվանդ Կրբաշյան, Արտաշես Ադամյան (Արա Նիգոյան, 62), Արամայիս Տոնոյան (Արթուր Պետրոսյան, 67), Մհեր Հովհաննիսյան, Արսեն Ավետիսյան (Արթուր Աբազյան, 69), Մկրտիչ Հովհաննիսյան, Արմեն Շահգելդյան:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.