Մեզ ֆավորիտ չեմ համարում, Հայաստանի հավաքականը հեշտ մրցակից չէ, ասել է ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի պաշտպան Դրագոժ Գրիգորեն Երեւանում տեղի ունեցած ասուլիսում։
Ռումինիայի հավաքականը պատրաստվում է Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը։
«Չեմ կարող ասել, թե քանի միավոր ենք վաստակելու վաղվա խաղում: Միայն կասեմ, որ խաղադաշտ դուրս կգանք միայն հաղթելու նպատակով: Այսօր բոլոր խաղերն էլ բարդ են, մենք պայքարելու ենք հաղթանակի համար:
Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, սակայն մենք կենտրոնանալու ենք ամբողջ թիմի վրա, այլ ոչ թե մեկ խաղացողի:
Չեմ հիշում Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ 12 տարի առաջ Երեւանում կայացած խաղը, քանի որ չեմ մասնակցել դրան: Այդ ոչ ոքին մեծ ողբերգություն չէր մեր թիմի համար, իսկ վաղը կփորձենք անպայման հաղթել:
Շատ ժամանակ է անցել պաշտոնական խաղերում մեր նախորդ հաղթանակից, եւ ժամանակն է հաղթել: Մեզ ֆավորիտ չեմ համարում, եւ Հայաստանի հավաքականը հեշտ մրցակից չէ: Հայաստանի հավաքականի մասին շատ բան չգիտեմ, բայց մենք ձեռնարկել ենք բոլոր միջոցները, որպեսզի հաղթենք վաղը»,- նշել է 30-ամյա ֆուտբոլիստը։
Հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։
Դավիթ Եղիազարյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում