17:27  ,  24 սեպտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին կեսում խփած 4 գոլերի շնորհիվ հաղթեց «Լեսթերին»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ գործող չեմպիոն «Լեսթերի» նկատմամբ:

Մանչեսթերցիները չափազանց վստահ անցկացրին առաջին խաղակեսը՝ խփելով 4 անպատասխան գոլ եւ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Հաշիվը 42-րդ րոպեին 4:0 դարձրեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որն առաջին գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունն անցավ հյուրերի կողմը: Կլաուդիո Ռանյերի թիմն ավելի շատ էր գրոհում, բայց կարողացավ խփել միայն մեկ գոլ: 59-րդ րոպեին արտակարգ գոլի հեղինակ դարձավ անգլիացի 20-ամյա կիսապաշտպան Դեմարայ Գրեյը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը վաստակեց 12 միավոր եւ ժամանակավորապես բարձրացավ երրորդ տեղ: «Լեսթերը» 7 միավորով բաժանում է 8-12-դր տեղերը: 

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»՝ 4:1

Քրիս Սմոլինգ, 22, Խուան Մատա, 37, Մարկուս Ռեշֆորդ, 40, Պոլ Պոգբա, 42 – Դեմարայ Գրեյ, 59

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա (Էշլի Յանգ, 87), Մարկուս Ռեշֆորդ (Ուեյն Ռունի, 83), Ջեսի Լինգարդ (Մայքլ Կերիկ, 78), Զլատան Իբրահիմովիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում