12:40  ,  15 սեպտեմբերի, 2016

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է եւ 112-րդն է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 10 տեղով եւ 112-րդն է:

Առաջատարը Արգենտինայի հավաքականն է, երկրորդ տեղում է Բելգիան, երրորդ տեղ է բարձրացել Գերմանիան: Տասնյակում են նաեւ Կոլումբիան, Բրազիլիան, Չիլին, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ուրուգվայը եւ Ուելսը:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 17-րդն է, Ռումինիան՝ 32-ը, Դանիան՝ 46-ը, Ղազախստանը՝ 83-ը, Չեռնոգորիան՝ 105-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն անցած մեկ ամսում 0:3 հաշվով ընկերական խաղում պարտվել է Չեխիային, աշխարհի առաջնության ընտրական խաղում 0:1 հաշվով՝ Դանիային:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ Երեւանում ընդունելով ռումինացիներին: 3 օր անց Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի Լեհաստանի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում