Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում սեպտեմբերի 6-ին կայացան A, B եւ H խմբերի առաջին տուրի հանդիպումները։
Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը B խմբում առանց Կրիշտիանու Ռոնալդուի հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Շվեյցարիային, որը 2 գոլերն էլ խփեց առաջին խաղակեսում:
A խմբում ֆրանսիացիները 0:0 հաշվով ավարտեցին Բելառուսի հետ արտագնա հանդիպումը, իսկ հոլանդացիները ոչ ոքի խաղացին Շվեդիայի հետ՝ 1:1: Բուլղարացիներն էլ գոլառատ խաղում միայն վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեցին Լյուքսեմբուգի թիմից՝ 4:3:
Բելգիայի հավաքականը H խմբում հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Կիպրոսին:
ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, առաջին տուր
A խումբ
Բելառուս – Ֆրանսիա՝ 0:0
Շվեդիա – Հոլանդիա՝ 1:1
Մարկուս Բերգ, - 43 – Ուեսլի Սնեյդեր, 67
Բուլղարիա – Լյուքսեմբուրգ՝ 4:3
Դիմիտար Ռանգելով, 16, Մարսելինյո, 65, Իվելին Պոպով, 79, Ալեքսանդր Տոնեւ, 90+2 – Աուրելին Յոահիմ, 60, 62, Ֆլորիան Բոհնետ, 90+1
B խումբ
Շվեյցարիա – Պորտուգալիա՝ 2:0
Բրիել Էմբոլո, 23, Ադմիր Մեհմեդի, 30
Հեռացում՝ Գրանիտ Ջակա, 90+3 (Շվեյցարիա)
Անդորրա – Լատվիա՝ 0:1
Վալերիս Շաբալա, 48
Ֆարերյան կղզիներ – Հունգարիա՝ 0:0
H խումբ
Կիպրոս - Բելգիա՝ 0:3
Ռոմելու Լուկակու, 13, 60, Յաննիկ Ֆերեյրա-Կարասկո, 83
Չիրացված 11 մետրանոց՝ Միչու Բատշուայի, 90 (Բելգիա)
Ջիբրալթար – Հունաստան՝ 1:4
Լիամ Ուոկեր, 26 – Կոստաս Միտօղլու, 10, Սքոթ Վիսման, 44 (ինքնագոլ), Կոստաս Ֆորտունիս, 45, Վասիլիս Թորոսիդիս, 45+2
Բոսնիա եւ Հերցեգովինա – Էստոնիա՝ 5:0
Էմիր Սպահիչ, 7, 90, Էդին Ջեկո, 23 (11մ), Հարիս Մեդունյանին, 71, Վեդադ Իբիշեւիչ, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի