10:03  ,  1 սեպտեմբերի, 2016

Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա գլխավոր գործարքները. Բալոտելի, Դավիդ Լուիս, Նասրի

Ֆուտբոլային Եվրոպայում օգոստոսի 31-ն ամառային տրանսֆերային պատուհանի փակման օրն էր:

Տրանսֆերների վերջին օրը կայացել են մի շարք տեղափոխություններ: Ներկայացնում ենք տրանսֆերային պատուհանի վերջին օրվա գլխավոր գործարքները:

Ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպան Դավիդ Լուիսը ֆրանսիական ՊՍԺ-ից վերադարձել է Լոնդոնի «Չելսի», որը 2014-ին նրան վաճառել էր 45 միլիոն եվրոյով: Ոչ պաշտոնական տվյալներով՝ բրազիլացու տրանսֆերը կազմել է 34 միլիոն ֆունտ ստերլինգ: «Լիվերպուլի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի ֆրանսիական «Նիցայում», իսկ «Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Սեւիլիա»:

Դավիդ Լուիս, ՊՍԺ-ից տեղափոխվել է «Չելսի»

Ջո Հարթ, «Մանչեսթեր Սիթիից»՝ «Տորինո», վարձավճար

Ջեկ Ուիլշիր, «Արսենալից»՝ «Ուոթֆորդ», վարձավճար

Սամիր Նասրի, «Մանչեսթեր Սիթիից»՝ «Սեւիլիա», վարձավճար

Մարիո Բալոտելի, «Լիվերպուլից»՝ «Նիցա», ազատ գործակալի կարգավիճակով

Ուիլֆրիդ Բոնի, «Մանչեսթեր Սիթիից»՝ «Սթոք Սիթի», վարձավճար

Նայջել դե Յոնգ, «Լոս Անջելես Գելաքսիից»՝ «Գալաթասարայ»

Մարտինս Ինդի, «Պորտուից»՝ «Սթոք Սիթի»

Շկոդրան Մուստաֆի, «Վալենսիայից»՝ «Արսենալ»

Խուան Կուադրադո, «Չելսիից»՝ «Յուվենտուս», վարձավճար

Մաթիաս Ֆերնանդես, «Ֆիորենտինայից»՝ «Միլան», վարձավճար

Իսլամ Սլիմանի, «Սպորտինգից»՝ «Լեսթեր»

Մարկոս Ալոնսո, «Ֆիորենտինայից»՝ «Չելսի»

Մուսա Սիսոկո, «Նյուքասլից»՝ «Տոտենհեմ»

Էզեկյել Գարայ, «Զենիթից»՝ «Վալենսիա»

Էլյակիմ Մանգալա, «Մանչեսթեր Սիթիից»՝ «Վալենսիա»

Էներ Վալենսիա, «Վեստ Հեմից»՝ «Էվերտոն», վարձավճար

Ալվարո Արբելոա, «Ռեալից»՝ «Վեստ Հեմ», ազատ գործակալի կարգավիճակով

Դիեգո Լոպես, «Միլանից»՝ «Էսպանյոլ», վարձավճար

Իգոր Դենիսով, «Դինամոյից»՝ «Լոկոմոտիվ», վարձավճար

Եվգեն Կոնոպլյանկա, «Սեւիլիայից»՝ «Շալկե-04», վարձավճար

Լազար Մարկովիչ, «Լիվերպուլից»՝ «Սպորտինգ», վարձավճար

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում