Այս ամենը տեսնելով, ես հենց այնպես չեմ հեռանա սպորտից: Ես իմ ազգին այսպիսի ուրախություն էլի կնվիրեմ:
Այս մասին ասաց Ռիո-2016 Օլիմպիական խաղերում կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկե մեդալից զրկված հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, որը օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Ռիո-2016-ի Հայաստանի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը վերադարձավ հայրենիք:
Հայ երկրպագուները մեծ ցնծությամբ դիմավորեցին Միհրան Հարությունյանին: Ամեն կողմից նրան շնորհավորում էին, գրկախառնվում, ինքնագիր խնդրում, լուսանկարվում:
«Ես շնորհակալ եմ բոլորին: Հուզված եմ: Անչափ շնորհակալ եմ: Ես զգում եմ անսահման սեր իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավն ու ամենահաճելին է: Սա կյանք է... Հույզեր ու զգացողություններ... Այս ամենն անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս:
Այն ամենից հետո, ինչ ես տեսա այստեղ եւ ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,- ասաց Միհրան Հարությունյանը:
Հարյուրավոր երկրպագուներ, Միհրան Հարությունյանի անունը վանկարկելով, օլիմպիականի հետեւից ուղեւորվեցին Հանրապետության հրապարակ: Երկրպագուների ոգեւորությունն ու ուրախությունը Միհրան Հարությունյանին հուզեցին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:08 , 7 նոյեմբերի
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի