15:08  ,  25 օգոստոսի, 2016

Արհեստական խոտածածկով խաղադաշտ՝ «Արարատի»՝ մարզաբազայում (ֆոտո)

Երեւանի «Արարատի»՝ Ձորաղբյուրի մարզաբազայում տեղադրվել է ժամանակակից արհեստական խոտածածկով խաղադաշտ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խաղադաշտը տեղադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության մեկնարկային 3 տուրերում «Արարատը» միավոր չի վաստակել եւ վերջին տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում