10:22  ,  22 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ամերիկացի բասկետբոլիստի պատմական նվաճումը

«Նյու Յորքի» ամերիկացի հարձակվող Կարմելո Էնտոնին, ԱՄՆ-ի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճելով Ռիո-2016-ում, դարձել է պատմական նվաճման հեղինակ, գրում է NBC Olympics-ը:

32-ամյա Էնտոնին պատմության առաջին բասկետբոլիստն է, որը դառնում է եռակի օլիմպիական չեմպիոն:

Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչում ամերիկացիները 96:66 հաշվով հաղթել էին սերբերին: Էնտոնին խաղահրապարակում անցկացրել էր 17 րոպե՝ վաստակելով 7 միավոր: Նա օլիմպիական չեմպիոն էր դարձել նաեւ Պեկին-2008-ում եւ Լոնդոն-2012-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում