10:22 22 օգոստոսի, 2016«Նյու Յորքի» ամերիկացի հարձակվող Կարմելո Էնտոնին, ԱՄՆ-ի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճելով Ռիո-2016-ում, դարձել է պատմական նվաճման հեղինակ, գրում է NBC Olympics-ը:
32-ամյա Էնտոնին պատմության առաջին բասկետբոլիստն է, որը դառնում է եռակի օլիմպիական չեմպիոն:
Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչում ամերիկացիները 96:66 հաշվով հաղթել էին սերբերին: Էնտոնին խաղահրապարակում անցկացրել էր 17 րոպե՝ վաստակելով 7 միավոր: Նա օլիմպիական չեմպիոն էր դարձել նաեւ Պեկին-2008-ում եւ Լոնդոն-2012-ում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.