23:14  +04,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Բրազիլացիները երկրորդ ոսկե մեդալը նվաճեցին վոլեյբոլում

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարի չեմպիոնի տիտղոսը նվաճեցին տանտերերը: Եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 3:0 հաշվով (25:22; 28:26; 26:24) հաղթեց իտալացիներին:

Բրոնզե մեդալակիր դարձավ ԱՄՆ-ի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում ուժեղ գտնվեց ռուսներից՝ 3:2:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի վոլեյբոլի կանանց մրցաշարում հաղթել էին բրազիլուհիները՝ եզրափակիչում ուժեղ գտնվելով ռուսներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ