09:35  ,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մեդալային հաշվարկը՝ վերջին օրվանից առաջ (աղյուսակ)

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրվանից առաջ Հայաստանը դարձյալ նահանջել է եւ հայտնվել 42-րդ տեղում

Մրցումային 16 օրերին Հայաստանը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե:

Մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 43 ոսկե, 37 արծաթե ու 36 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 27 ոսկե, 22 արծաթե եւ 17 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 26 ոսկի, 18 արծաթ, 26 բրոնզ: Ռուսաստանը դարձյալ շրջանցել է գերմանացիներին եւ 17 ոսկե, 17 արծաթե ու 19 բրոնզե մեդալով բարձրացել չորրորդ տեղ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր եզրափակիչում եւ բավարարվել արծաթե մեդալով, իսկ գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը նվաճել էր Հայաստանի չորրորդ մեդալը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն: Օգոստոսի 15-ին էլ 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում