12:01  ,  20 օգոստոսի, 2016

Յանա Եգորյան. Պարգեւավճարների գումարով բնակարան կգնեմ Խիմկիում

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտիկ Յանա Եգորյանը պատմել է, թե ինչ է պատրաստվում անել պարգեւավճարների գումարով:

«Շատ եմ սիրում Խիմկին: Այժմ ապրում եմ մորս եւ տատիս հետ: Այդ պատճառով պարգեւավճարների գումարով բնակարան կգնեմ Խիմկիում: Ես ամբողս կյանքս անցկացրել եմ այս քաղաքում եւ գործնականում ճանաչում եմ ամեն երրորդին: Իհարկե, բոլորը ճանաչում են, շնորհավորում են, ցանկանում են լուսանկարվել ինձ հետ: Այո, կյանքը փոխվել է, հույս ունեմ, որ էլ կփոխվի»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է Championat-ը:

Հիշեցնենք, որ Ռիոյում Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգրոյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսները անհատական եւ թիմային պայքարում:

Յանա Եգորյանը հայ օպերային երգիչ, կինոդերասան Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է։ Նրա հայրն ապրում է Երեւանում: NEWS.am Sport-ի թղթակիցը Եգորյանի առաջին հաղթանակից հետո հանդիպել էր Կարապետ Ալավերդյանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English