10:40  ,  20 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ուսեյն Բոլթը նվաճեց 9-րդ ոսկե մեդալը

Ջամայկայի հավաքականը նվաճել է Ռիոյի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի 4х100 մետր փոխանցավազքի չեմպիոնի տիտղոսը: Ջամայկան ներկայացրել են Ասաֆա Փաուելը, Յոհան Բլեյքը, Նիկել Աշմիդը եւ Ուսեյն Բոլթը, որը դարձավ Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն: Երրորդ Օլիմպիական խաղերն անընդմեջ նա ոսկե մեդալ է նվաճում 100, 200 մետր վազքերում եւ 4х100 մետր փոխանցավազքում:

Ռիոյում փոխչեմպիոն է դարձել Ճապոնիայի հավաքականը, իսկ ԱՄՆ-ի թիմը երրորդն է հասել վերջնագիծը, սակայն հետագայում որակազրկվել է փայտիկը սխալ փոխանցելու համար, եւ բրոնզե մեդալները բաժին են հասել կանադացիներին:

Ռիո-2016. 31-րդ Օլիմպիական խաղեր

Աթլետիկա, 4х100 մետր փոխանցավազք, եզրափակիչ

1. Ջամայկա՝ 37,27

2. Ճապոնիա՝ 37,60

3. Կանադա՝ 37,64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս